ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային

«Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային
22.10.2020 | 13:06

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել “Viasat” ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

«Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունըլ, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է դրոնների աչքերի արտահանումը Թուրքիա և մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան Թուրքերին»,- ասել է Վիասաթ ընկերության ներկայացուցիչը։ Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար, հուսով եմ, որ այս տեռորիզիմը կանգ առնի, ասաց ներկայացուցիչը ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանին։ Քրիստինեն շատ ակտիվ է աշխատում։ Սա իսկապես մեծ նվաճում է, Կալիֆորնիայի հայերի ջանքերի շնորհիվ այս ռազմական տեխնոլոգիան այլևս չի տրվի Թուրքիային։ Ամերիկյան “Viasat” ընկերությունը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիային։ Այս տեխնոլոգիան դրոնի ուղեղի աշխատանքն է ապահովում և շատ կարևոր բաղադրիչ է։ Կից կայքէջում կարող եք տեսնել, թե ինչ է արտադրում այդ ընկերությունը և ինչ կարողություններ ունի։


Կանադայի արգելքից հետո ԱՄՆ ընկերությունն է դադարեցնում դրոնների տեխնոլոգիայի և սարքավորումների մատակարարումը Թուրքիային»։

Դիտվել է՝ 6746

Մեկնաբանություններ